Փետրվարի 23-ին Մաշտոցի այգում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին աուտիզմ ունեցող երեխաների ստեղծագործությունները:
«Որոշեցի ներկայացնել հենց այս այգում, քանի որ հիմա համախմբված ենք մի խնդրի շուրջ: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է մի զրույց` որտեղ երեխաների նկարների միջոցով արվեստագետները փորձում են խոսել նրանց հետ: Փորձեցի առիթն օգտագործել և երեխաներին նույնպես ներգրավել հասարակական նշանակություն ունեցող խնդրի մեջ» ասաց ցուցահանդեսի ... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը հիշեցրեց, որ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե Հայաստանի «Էլիտար» Հանրապետություն: Երեւանի Հանրապետության հրապարակում առաջիկայում կառուցվելիք 7 հարկանի հյուրանոցի նախագծի մասին իրենց դժգոհությունը հայտնեցին ինչպես ճարտարապետը, այնպես էլ բնապահպանները:
«Ճարտարապետների միությունը միանշանակ դեմ է Հանրապետության հրապարակում նոր հյուրանոցի կառուցմանը: Մենք ոտնձգություն ենք կատարում ճարտարապետ Թամանյանի ժառանգության դեմ: Մյուս կողմից՝ հասկանալի... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »
1988-ի նոյեմբերի 21-27-ը Գանձակում (Կիրովաբադ) Սումգայիթը կրկնելու փորձ արվեց, սակայն քաղաքում, ուր ապրում էր 45.000 հայ, կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մեծ թվով զոհերից: Ամեն դեպքում հայերը ստիպված էին լքել իրենց հայրենի քաղաքը, ամեն ինչ թողնել ու հեռանալ: Գանձակի հայերի ինքնապաշտպանությունը ըստ էության ազգային ազատագրական պայքարի եւ Արցախում հայ ժողովրդի մեծ հաղթանակի նախակարապետ դարձավ: Ոչ ամբողջական տվյալների համաձայնՙ 7 օրվա ընթացքում քաղաքում սպանվել է 18 մարդ, վիրավորվել 74-ը, անհայտ կորել 60-ը: ... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »
Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում բացվեց ցուցահանդես,որի աշխատանքները պատկանում են 1970-ական թվականներին սկզբնավորված հիպեր-ռեալիստական ոճին: Առաջին անգամ ներկայացվեց երիտասարդ դիզայներների հեղինակած հիպեր-ռեալիստական ուղղության 62 աշխատանք:
Հիպերռեալիստական ոճն ավելի շատ կենտրոնանում է մանրամասների ու առարկաների վրա: Այս նկարները լուսանկարների զուտ մեկնաբանումներ չեն, այլ նրանց մեջ օգտագործվում են նուրբ պատկերավոր տարրեր, որոնք ստեղծում են իրականության իլուզիա:
« Պատկերացնենք մի զարգացած երկրի տեսարան, որտեղ միշտ աղմուկ է, եւ հեղինակ... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »
Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին:
Համերգը ղեկավարում էր ՀՊՖՆ գեղ արվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆիլհարմոնիկի հետ համերգին հանդես եկավ նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Հնչեց մաեստրոյի «Missa de Lumine» 85 րոպե տեւողությամբ մեսսան, որը բազմիցս հնչել է տարբեր երկրներում:Ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ն... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »
Փետրվարի 21-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ «Մերկ և մենակ» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին գեղանկարիչներ Արեն Շահնազարյանը և Գևորգ Գևորգյանը:
Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկան Խաչիկ Ազիզյանը նշեց, որ տարիներ առաջ իրենց սերնդի ներկայացուցիչներին այդպիսի բախտ չէր վիճակվում ցուցահանդեսներ կազմակերպելու, իսկ այսօր իրենց ուսանողներն ունեն այդ հնարավորությունը: «Ուրախ եմ , որ լավ ուսանողներ ունենք»-ասաց Խ. Ազիզյանը:
Փետրվարի 24–ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվրիված կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50 ամյակին: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, կհնչի Հալաջյանի «Missa de Lumine» 85 րոպե տևողությամբ մեսսան: Ֆիլհարմոնիկի հետ համերգին հանդես կգա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Ուրախ եմ, որ փետրվարի 24-ին բախտ ունենք կատարելու մի ստեղծագործություն, որը անձամբ իմ կողմիից շատ սիրելի է, դա մի մեսսա է, որ բազմաթիվ անգամ է կատարվել: ինձ համար նաև ուրաղալի է, որ մենք առիթ ո... ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ »